SSS 2019
Օգոստոսի 2-ին «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանն ու Ընկերության աշխատակիցները մասնակցեցին «Սևան Ստարտափ-Սամմիթ 2019» ամենամյա ստարտափ հավաքին: Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ: «SSS 2019»-ի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության՝ նորաստեղծ նախարարության շնորհանդեսը:
Նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության ռազմավարությունը, զարգացման ուղղությունները և հեռանկարային ծրագրերը: