Հուշագիր՝ ՀՀ Արմավիր քաղաքի մանկապարտեզները տեսահսկման համակարգերով վերազինելու նպատակով
Օգոստոսի 23-ին ՀՀ Արմավիրի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և «Արփինետ»  ՍՊԸ-ն՝ ի դեմս գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանի կնքեցին հուշագիր՝ ՀՀ Արմավիր քաղաքի մանկապարտեզները տեսահսկման համակարգերով վերազինելու նպատակով:
Հուշագրի շրջանակներում «Արփինետ»  ՍՊԸ-ն հայտնում է իր պատրաստակամությունը Արմավիր քաղաքի մանկապարտեզներին ապահովելու անհրաժեշտ տեխնիկական, նյութական և ծրագրային միջոցներով, ինչպես նաև ապահովելու տեսահսկման ծառայության մատուցումը և սպասարկումը:
Արդյունավետ բանակցությունների արդյունքում երկու կողմերը ստորագրեցին հուշագիր, ինչպես նաև քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր տարբերակներ: