ArpiCam տեսահսկման նոր ծառայությունը հեղաշրջում է կատարում այս ոլորտում՝ ազատելով Ձեզ բոլոր ծախսերից և քաշքշուքներից։ Դրանք են՝ մասնագիտացված մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին, տեխնիկական աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն և ժամանակակից լուծումներ։ 
Բաժանորդագրվելով ArpiCam-ին կարող եք ապահովել ձեր գրասենյակի, տան, բակի և այլ տարածքների տեսահսկումը և չմտածել տեսագրող սարք (DVR), կոշտ սկավառակներ (HDD), տեսախցիկներ, մալուխներ գնելու մասին։
5 ՊԱՏՃԱՌ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆ ԸՆՏՐԵԼՈւ ՀԱՄԱՐ
ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Ձեզանից պահանջվում է միայն ընտրել սակագնային պլանը, իսկ մնացած ծանր աշխատանքը՝ գծագրումը, տեղադրումը, կարգավորումն անվճար կկատարեն մեր մասնագետները։

ՊԵՏՔ ՉԷ ԳՆԵԼ ՈՐԵՎԷ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

ArpiCam-ի նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ անհրաժեշտություն չկա գնել տեսագրող սարքավորում (DVR) և կոշտ սկավառակներ (HDD), իսկ տեսախցիկները տրամադրվում են «Արփինետ» ընկերության կողմից՝ անվճար:

ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ձեր բոլոր տեսագրությունները պահպանվում են ամպային պահուստային տիրույթում, որի մուտքը պաշտպանված է Ձեր գաղտնաբառով` ապահովելով ձեր տեսագրությունների անհասանելիությունն այլոց համար։

ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐԻՑ

Տեսագրությունները հասանելի են Ձեզ ցանկացած վայրում։ Անհրաժեշտ է ունենալ ինտերնետ կապ, մուտք գործել Arpicam-ի Ձեր անձնական էջ և հետևել տեսախցիկներին առցանց։Ցանկության դեպքում կարող եք դիտել նախորդ օրերի տեսագրությունները։

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ (24/7)

Զանգերի սպասարկման կենտրոնը գործում է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր՝ ապահովելով ձեզ շուրջօրյա աջակցություն և խորհրդատվություն,իսկ տեխնիկական բաժնի աշխատակիցները պատրաստ են ցանկացած պահի մոտենալ և կարգավորել ձեր խնդիրը։

Ամպային պահուստային պահպանում
3900 1 տարով բաժանորդագրվելու դեպքում
2900 2 տարով բաժանորդագրվելու դեպքում
Ամպային պահուստային պահպանում
5900 1 տարով բաժանորդագրվելու դեպքում
4900 2 տարով բաժանորդագրվելու դեպքում
Ամպային պահուստային պահպանում
8900 1 տարով բաժանորդագրվելու դեպքում
7900 2 տարով բաժանորդագրվելու դեպքում